«Մերկ Թրամփը» վաճառվեց

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցАукцион
Аукцион - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միգրանտների մասին բարձրագոչ հայտարարություններով հայտնի Դոնալդ Թրամփի մերկ արձանն աճուրդի ամենաքննարկված ցուցանմուշն էր։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուի արձանը Julien"s Auctions աճուրդում վաճառվեց 22 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CBS Los Angeles հեռուստաընկերությանը։

Julien"s Auctions աճուրդի կազմակերպիչների խոսքով` INDECLINE նկարիչների միության արձանն «աճուրդի ամենաքննարկվող ցուցանմուշներից մեկն է եղել»։

Ավելի վաղ հայտնել էին, որ INDECLINE-ն նմանատիպ արձաններ է տեղադրել Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Քլիվլենդի և Սիեթլի հանրային վայրերում։

Հեռուստաընկերության տվյալով` մերկ Դոնալդ Թրամփի արձանի վաճառքից ստացված գումարը գերազանցել է նախնական գնահատականները։ Վաճառքից ստացված գումարի մի մասն, ամենայն հավանականությամբ, կփոխանցվի Ազգային իմիգրացիոն ֆորումին, որն աջակցում է միգրանտներին։ Դոնալդ Թրամփը հայտնի է միգրանտների մասին բարձրագոչ արտահայտություններով։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ Մեքսիկայի սահմանին պատ է կառուցելու և արտաքսելու է անօրինական ճանապարհով եկած միլիոնավոր միգրանտների։

Լրահոս
0