Հոլիվուդի փառքի ծառուղում կբացվի Շառլ Ազնավուրի աստղը

© AFP 2023 / MARTIN BUREAU / AFP Шарль Азнавур
Шарль Азнавур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոլիվուդի Փառքի ծառուղու ավելի քան 2 հազար աստղերի շարքում կավելանա նաև աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի անվան աստղը։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր անունով աստղ կունենա Հոլիվուդի փառքի ծառուղում։ Այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը։

Աստղի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 27-ին։ Կալիֆոռնիա նահանգի սենատի պատգամավոր Քևին դե Լեոնը նույնպես ներկա կլինի այս նշանակալից իրադարձությանը։

Ազնավուրի աստղը կտեղադրվի «Pantages» թատերասրահի դիմաց, որտեղ հոկտեմբերի 28-ին նախատեսված է 92-ամյա երգչի համերգը։

Լրահոս
0