Առաջիկա գիշերը և առավոտյան Երևանի որոշ հատվածներում ձյուն կտեղա

© Sputnik / Асатур ЕсаянцЗима в Ереване
Зима в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա գիշերը և առավոտյան Ջրվեժում, Նոր Նորքում եւ Քանաքեռում թաց ձյուն կտեղա։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Առաջիկա գիշերը և վաղն առավոտյան թաց ձյուն կտեղա Երևանի բարձրադիր գոտում, մասնավորապես՝ Ջրվեժ, Նորքի զանգված, Քանաքեռ հատվածներում:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սեւան, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան եւ Սպիտակ քաղաքներում ձյուն է տեղում:

 

Լրահոս
0