«Գազպրոմ Արմենիայի» նոր գլխավոր տնօրեն է նշանակվել

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցГодовое общее собрание акционеров компании "Газпром"
Годовое общее собрание акционеров компании Газпром - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Հրանտ Թադևոսյանը ձեռնարկությունը գլխավորեց այն բանից հետո, երբ Վարդան Հարությունյանն անցել է պետական ծառայության։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը երեքշաբթի այցելել է «Գազպրոմ Արմենիայի» գրասենյակ և ընկերության աշխատակիցներին ներկայացրել նոր գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին, հայտնում է ընկերության կայքը։

Թադևոսյանը զբաղեցնում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը մինչև Վարդան Հարությունյանի` Հայաստանի ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվելը։

Միլերը Երևանում հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են գազի ոլորտի հետ կապված համագործակցության հարցեր, գրված է ռուսական ընկերության հաղորդագրության մեջ։

Предприятие ООО РН-Пурнефтегаз в Ямало-Ненецком автономном округе - Sputnik Արմենիա
Վրաստան–«Գազպրոմ». չկայացած հարաբերությունները և հայկական գործոնը

Հատուկ ուշադրություն է դարձվել 2016-2017 թվականների աշուն-ձմեռ սեզոնի նախապատրաստմանը։ Նշված է, որ «Գազպրոմը» առաջիկա ձմռանն ապահովելու է սպառողների գազամատակարարումը։ Մասնավորապես կշարունակվի Աբովյանում գազի պահուստների ստեղծումը։ Հանդիպումների ժամանակ խոսվել է նաև հանրապետության գազամատակարարման գլխավոր սխեմայի և գազաֆիկացման մասին, որի նախագիծը նախապատրաստել է «Գազպրոմը»։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերությունն է: «Գազպրոմ» ՀԲԸ Ընկերության միակ բաժնետերն է: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ապահովում է Հայաստանի ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:

Լրահոս
0