Հայաստանում կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ փառատոնը

© http://brainsly.net/кино, фильм, кинематограф, кинолента
кино, фильм, кинематограф, кинолента - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մանկապատանեկան ֆիլմերի «Ռոլան» 12-րդ միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկվել է 165 ֆիլմ՝ 48 երկրից:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Երևանում նոյեմբերի 5-9-ը, ինչպես նաև 40 օր ՀՀ մարզերում ու Արցախում տեղի կունենա մանկապատանեկան ֆիլմերի «Ռոլան» 12-րդ միջազգային փառատոնը, հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից:

Հաղորդման համաձայն` ստացված 865 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 165 ֆիլմ՝ 48 երկրից:

«Ռոլան» 12-րդ փառատոնի ընթացում ժյուրիի նախորդ տարիների ձևաչափը պահպանվել է, որտեղ բացառապես աշխատելու են երեխաներ և երիտասարդներ, մասնավորապես` «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրվունքներ ունեմ» անվանակարգում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, և «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` 7 զորամասերի զինվորները:

Вреж Касуни - Sputnik Արմենիա
«Կինո չի՞ լինելու». «ՌեԱնիմանիան» աջակցության կարիք ունի

Փառատոնային 5 օրերի ընթացքում Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում ցուցադրվելու են լավագույն փառատոնային ֆիլմերը և մուլտֆիլմերը երեխաների և երիտասարդների համար: Այնուհետև` 40 օրվա ընթացքում, ցուցադրությունները կշարունակվեն նաև ՀՀ մարզերում՝ Լոռի, Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ և Արագածոտն և Արցախում:

Ցուցադրությունները կազմակերպվում են բարեգործական սկզբունքով:

Այս տարի ևս փառատոնը կհյուրընկալի ճանաչված և սիրված կինոգործիչների տարբեր երկրներից, այդ թվում` ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակակիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինին:

Կյուրընկալվի նաև փառատոնի հավատարիմ բարեկամը` ՌԴ «Ոսկե Օստապ» մրցանակի երկակի դափնեկիր, «Ոսկե խոյ» մրցանակակիր, «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին: Փառատոնի ընթացքում առաջին անգամ կցուցադրվեն ռեժիսորի «Երալաշ» մանկական կինոամսագրի նոր համարներ: Փառատոնին կմասնակցեն նաև այլ հյուրեր:

Փառատոնը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Լրահոս
0