Ղրղըզստանի կառավարությունը հրաժարական է տվել

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցАлмазбек Атамбаев
Алмазбек Атамбаев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախարարների կաբինետը ձևավորվել է 2015 թվականի նոյեմբերի 2-ին չորս պատգամավորական խմբակցությունների ստորագրած կոալիցիոն համաձայնագրի հիման վրա։ Ղրղըզստանի Սոցիալ–դեմոկրատական կուսակցության դուրս գալուց հետո խորհրդարանական կոալիցիան փլուզվել է։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հոկտեմբերի 26-ին «ՂՀ կառավարության հրաժարականի մասին» հրամանագիր է ստորագրել, հայտնում է Sputnik Ղրղըզստանը` հղում անելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը։

Հրամանագրում ասվում է, որ կառավարությունը ցրված է համարվում սոցիալ-դեմոկրատների խմբակցության, «Ղրղըզստան», «Օնուգու — պրոգրես» և «Ատա Մեկեն» կոալիցիայի փլուզման մասին պաշտոնական հայտարարությունների հետ կապված։

Վարչապետի, առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների, կառավարության անդամների, ինչպես նաև գերատեսչությունների ղեկավարների պաշտոնները զբաղեցրած անձինք կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նախարարների կաբինետի և պետական կառույցների ղեկավարների նոր անդամների նշանակումը։ Կոալիցիան ձևավորվել էր 2015 թվականի նոյեմբերի 2-ին։ Այն փլուզվեց գործընկերների հետ տարաձայնությունների պատճառով Սոցիալ-դեմոկրատական կուսակցության դուրս գալուց հետո։

Լրահոս
0