Արթուր Աբրահամը վնասվածք ունի. ռևանշը չի կայանա

© JENS WOLF / DPA / AFP / Артур Абрахам
Артур Абрахам - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրիտանացի բռնցքամարտիկ Մարտին Մյուրեյը, որը նոյեմբերի 12-ին պետք է ռևանշ մենամարտ անցկացներ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ, հայտարարել է, որ մենամարտը չի կայանա։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Մարտին Մյուրեյը թվիթերյան իր միկրոբլոգում նշել է, որ նախատեսված մենամարտը չի կայանալու Արթուր Աբրահամի վնասվածքի պատճառով:

«Ձեզ պիտի հայտնեմ, որ Արթուր Աբրահամի հետ ռևանշը չի կայանա, քանի որ նա վնասվածք ունի: Մենք նոր մրցակից ենք փնտրում», — գրել է Մյուրեյը:

Աբրահամի և Մյուրեյի առաջին մենամարտը կայացել էր 2015 թվականի նոյեմբերին և ավարտվել էր հայ բռնցքամարտիկի հաղթանակով:

 

 

Լրահոս
0