Հայաստանը մասնակցել է Եվրոպական բանակների համաժողովին

© Photo : press office of the MoD of RAМинистерство обороны Армении
Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ամենամյա համաժողովին։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հոկտեմբերի 25-26-ին անցկացված Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո և 42 պետությունների բարձրագույն զինվորական ղեկավարության մասնակցությամբ անցկացված այս միջոցառումը նպատակաուղղված էր Եվրոպայում անվտանգության և կայունության նկատմամբ ծառացած արդի սպառնալիքների և դրանց դիմագրավմանը միտված մոտեցումների շուրջ մտքերի փոխանակմանը:

 

Լրահոս
0