Ձյուն, մառախուղ և մերկասառույց` Հայաստանի ճանապարհներին

© see2meЗимняя дорога
Зимняя дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լարսի անցակետը փակ է, իսկ Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 26-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը:

Нана Гндоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Երևանում հիմնականում կտեղա ոչ թե ձյուն, այլ անձրև

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Ստեփանավանում, Սևանում առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապարանի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու, Մարտունու, Մարալիկի տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:

Աբովյանի տարածաշրջանում, Թալին — Մաստարա ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս
0