Մխիթարյանն իր ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

© Sputnik / Асатур Есаянц / Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբային կարիերայի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. 27-ամյա ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը որոշել է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» ու պայքարել թիմի հիմնական կազմում հաստատվելու համար: Այս մասին հայտնում է armsport.am-ը` հղում անելով Mirror-ին:

Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը հունվարին չի հեռանա «կարմիր սատանաների» կազմից՝ չնայած վերջին շրջանում նույնիսկ թիմի հայտացուցակում չէր հայտնվում:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:

 

 

Լրահոս
0