«Մոսկվա–Երևան» ինքնաթիռում հրդեհ է բռնկել

© Bilet-aviaАэропорт "Внуково"
Аэропорт Внуково - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«ՅՈՒՏէյր» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որը պատրաստվում էր մեկնել Երևան, հանել են չվերթից։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 26-ին Վնուկովոյի օդանավակայնում «Մոսկվա-Երևան» ուղևորատար ինքնաթիռում թռիչքի ժամանակ շարժիչը սկսել է այրվել, տուժածներ չկան, հաղորդում է «Երեկոյան Մոսկվան»։

«Մոսկվա-Երևան ինքնաթիռում չվերթից առաջ շարժիչը բռնկվել է։ Աշխատել է հրդեհը հանգցնելու համակարգը», — հայտնել են Վնուկովոյի օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Մամուլի ծառայության աշխատակիցը նշել է, որ «ՅՈՒՏէյր» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը հանել են չվերթից, իսկ ուղևորները մեկնել են այլ ինքնաթիռով։

«ՅՈՒՏէյր» ավիաընկերության մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ «Մոսկվա-Երևան» չվերթից առաջ վերջնական ստուգման ժամանակ հայտնաբերվել է տեխնիկական անսարքություն` շարժիչը չի գործարկվել։

Ներկա պահին անցկացվում է հետաքննություն։ «Ավիաընկերությանը տրամադրվել է պահեստային օդանավ։ Չվերթն ուշացել է 2 ժամ 35 րոպե»,- նշվում է հաղորդագրությունում։ Ներկա պահին ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել։

Լրահոս
0