Փաշինյանն առաջարկում է բարձրացնել գյուղացուց գնվող ապրանքի գինը

© Sputnik / Asatur Yesayants / Никол Пашинян
Никол Пашинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Պաշտպանության նախարարության կողմից կարտոֆիլը մթերելու խնդիրը:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Բանակի համար կարտոֆիլ մատակարարողները գերշահույթ են ստանում գյուղացիների հաշվին, չորեքշաբթի կառավարական ժամի ընթացքում ասաց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով` դեպքերի 80 տոկոսի պարագայում գյուղացիներից կարտոֆիլ գնող և բանակին վերավաճառող միջնորդները գերշահույթ են ստանում` գրեթե ոչ մի աշխատանք չկատարելով։

«Գյուղացիներն իրենք են կարտոֆիլը բեռնում բեռնատարը, հետո այն վաճառում են մեկ կիլոգրամը 40-50 դրամով, իսկ միջնորդները տեղափոխում են այն զորամասեր և վաճառում մեկ կիլոգրամը 54-104 դրամով։ Սովորաբար բեռնաթափում են հենց զինվորները», — ասաց Փաշինյանը։

Պատգամավորը նշեց, որ պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ որոշակի խորհրդատվություններից հետո գյուղացիներից կարտոֆիլ գնելու արժեքը (Արագածոտնի մարզի Մարտունու շրջանում) հասել է 50 դրամի, սակայն դա ևս արդարացված չէ։

Ըստ պատգամավորի՝ անհրաժեշտ է, որ գնման գները հաստատվեն 55-60 դրամի սահմաններում:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր հերթին նշեց, որ արդեն անդրադարձել է այդ թեմային մարզպետների և գյուղատնտեսության նախարարի հետ զրույցի ժամանակ, և հարցը գտնվում է պաշտպանական գերատեսչության ուշադրության կենտրոնում։

Նրա խոսքով` միջնորդների ծախսերը կապված են կարտոֆիլը հավաքելու և պահեստավորելու, այն տեղափոխելու և բեռնաթափելու հետ։ Սարգսյանի կարծիքով` հնարավոր է տարբերակ, երբ գյուղացիներն իրենք կկարողանան հանդես գալ որպես մատակարարներ` միավորվելով կոոպերատիվներում։

Լրահոս
0