Շարմազանովը Ծառուկյանի վերադարձի մասին լուրերը մեկնաբանում է աֆորիզմներով

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հնարավոր սցենարին։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ ժամանակին իրենք գնահատականներ են հնչեցրել երևույթների վերաբերյալ։

«Շատ ավելի լավ է լինել սիրո, բարության, ներողամտության կրող, քան թե լինել զոռբայության և նենգության կրող։ Որտեղ կա սեր, բարություն, ներողամտություն, ես այնտեղ եմ, որտեղ կա զոռբայություն, բիրտություն, ես դեմ եմ։ Անցյալում են նենգության և չարության ժամանակները, հուսով եմ` ներկան և ապագան կլինի սիրով և ներողամտությամբ»,-ասաց նա։

Շարմազանովը չմոռացավ հիշեցնել հայտնի դարձած արտահայտությունը` մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։

Տեղեկացնենք, որ երեկ` հոկտեմբերի 25-ին էլ Շարմազանովը նույն թեմայի շուրջ խոսելիս մեջբերել է անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփա Հերակլիտին` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է։

Լրահոս
0