Արցախում 20 տարեկան զինվոր է մահացել

© Photo : press office of the MoD of RA / Военная каска
Военная каска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և հակատանկային հաստոցավոր նռնականետ (ՀՀՆ-9): Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Լրահոս
0