Հայկական կողմի ձեռնարկած դիվերսիայի մասին լուրն ապատեղեկատվություն է

© Photo : RazmInfoАрцрун Ованнисян
Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, որ հայկական կողմն այս գիշեր դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ՀՀ ՊՆ–ն հերքում է այդ լուրը։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 26-ի երեկոյան հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածածն ապատեղեկատվություն է»,- նշեց Հովհաննիսյանը:

Նշենք, որ ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության` հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ:

Ադրբեջանական կողմը տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց։ Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17 /12 արկ/) և ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7 /2 արկ/):

Լրահոս
0