Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Անահիտ Բախշյան. Չեմ ներում ինձ, որ վերջին օրը չլսեցի Յուրային

© Photo : PanARMENIAN PhotoАнаит Бахшян
Анаит Бахшян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ-ում 17 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը դաժան հետք է թողել տուժածների հարազատների կյանքում։ 1999-ի հոկտեմբերի 27-ին զոհված Յուրա Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, մինչև հիմա չի ներում իրեն, որ նախօրեին չի իմացել ամուսնու անհանգստության պատճառը։
Անահիտ Բախշյան. «Մինչ օրս չեմ ներում ինձ, որ չլսեցի՝ ինչ էր ուզում ասել ինձ Յուրան այդ վերջին օրը, վերջին երեկոն»

Sputnik Արմենիյաի հետ զրույցում Անահիտ Բախշյանը պատմեց, որ այդ չարաբաստիկ դեպքից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 26-ին, Յուրա Բախշյանը երեկոյան տուն գալով, անհանգիստ քայլում էր սենյակում ու ցանկանում կնոջն ինչ-որ բան ասել։

Անահիտ Բախշյանն ասում է, որ չի ցանկացել լսել նրան այդ պահին, քանի որ սիրտը վատ բան է գուշակել, զգացել է, որ դժբախտություն է լինելու և ուժ չի գտել լսելու, թե հատկապես ինչ է մտահոգում ամուսնուն։

«Վերջին օրը չլսեցի նրան… Չիմացա՝ ինչի՞ մասին էր մտածում։ Ես Յուրային չլսեցի վերջին օրը»,- 17 տարի է՝ նա իրեն չի ներում դրա համար…

Լրահոս
0