Ազնավուր. շատ եմ աշխատել ԱՄՆ–ում

© JONATHAN ALCORN / AFPЗвезда Шарля Азнавура появилась на "Аллее славы" в Голливуде
Звезда Шарля Азнавура появилась на Аллее славы в Голливуде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազնավուրն ասել է, որ ակտիվ ստեղծագործում է և դեռ շատ անելիքներ ունի:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Հոլիվուդի հայտնի Փառքի ծառուղու հարևանությամբ նախօրեին բացվեց աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի աստղը, հայտնում է france24-ը։ 

Կայքը գրում է, որ 92-ամյա Ազնավուրը, ում հաճախ կոչում են «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա», խորապես զգացված է եղել հայ համայնքի խորհրդանշական քայլից։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Ազնավուր. ապրում եմ ժամանակի ռիթմով

«Ես տարիներ շարունակ Հոլիվուդ եմ եկել ու շատ եմ աշխատել Միացյալ Նահանգներում: Ամերիկան շոու բիզնեսի երկիր է»,- Agence France-Presse լրատվական գործակալության հետ զրույցում ասել է շանսոնիեն:

Ազնավուրը նշել է, որ անկախ տարիքից՝ ինքն ակտիվ ստեղծագործում է և դեռ շատ անելիքներ ունի:

Աստղի տեղադրման նախաձեռնողը Կալիֆորնիայի հայ համայնքն է:

Շառլ Ազնավուրը բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից շատերը ներառվել են համաշխարհային երաժշտական ժառանգության գանձարանում: Նա CNN-ի կողմից ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարող, առաջին ֆրանսիացի երգիչն է, ով Եվրոպայում պլատինե ձայնասկավառակ է ստացել: Դերասան Ազնավուրը նկարահանվել է 60 ֆիլմերում: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է ու նաև Հայաստանի պատվավոր դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

© JONATHAN ALCORN / AFPՀոլիվուդի հայտնի Փառքի ծառուղու հարևանությամբ նախօրեին բացվեց աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի աստղը
Звезда Шарля Азнавура появилась на Аллее славы в Голливуде - Sputnik Արմենիա
Հոլիվուդի հայտնի Փառքի ծառուղու հարևանությամբ նախօրեին բացվեց աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի աստղը
Լրահոս
0