Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բաբկեն Պիպոյան. Հայաստանի ձեռներեցներն ակնհայտ խարդախություն են անում

© PanoramaБабкен Пипоян
Бабкен Пипоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Պաշտպանված և իրազեկ սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում հաճախ թուրքական սնունդը վաճառվում է հայկականի անվան տակ։
Բաբկեն Պիպոյան. թուրքական ապրանքը հաճախ վերափաթեթավորվում է որպես հայկական արտադրանք

Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքի շարքում է նաև սննդամթերքը, և թուրք արտադրողը շատ լավ գիտի, որ սպառողը լինելու է հայ, ասում է Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով, տվյալ երևույթի ռիսկայնության մասին խոսելն ավելորդ է, քանի դեռ Հայաստանի ձեռներեցներն ակնհայտ զբաղվում են խարդախությամբ։

Օրինակ, Թուրքիայից ներկրվող լոլիկը վերափաթեթավորվում է և վաճառվում տեղական լոլիկի անվան տակ։ Ընդ որում, այդպիսի վիճակ է ոչ միայն լոլիկի, ալյև սննդամթերքի այլ տեսակների դեպքում։

«Պաշտպանված և իրազեկ սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Բաբկեն Պիպոյանի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք լսել Sputnik Արմենիայի «Կաղապարից դուրս» հաղորդաշարում։

Լրահոս
0