Հայաստանի ճանապարհները և Լարսի անցակետը բաց են

© Sputnik / Lusine AdamyanСеванская трасса
Севанская трасса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ժամը 09:30-ի դրությամբ հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է թույլ անձրև, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Լրահոս
0