Դատավորը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին

© Sputnik / Андрей Старостин / Անցնել մեդիապահոցСудебный молоток
Судебный молоток - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պահին։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

 

Լրահոս
0