00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վայլեր. Թուրքիան վախենում է Հայոց ցեղասպանության ճանաչումից

© Sputnik / Laura SarkisyanДепутат Бундестага Германии, председатель армяно-немецкого форума Альберт Вайлер
Депутат Бундестага Германии, председатель армяно-немецкого форума Альберт Вайлер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քոնրադ Ադենաուերի անվան գրասենյակի բացմանը մասնակցելու նպատակով Երևանում է Բունդեսթագի պատգամավոր, հայ-գերմանական համաժողովի նախագահ Ալբերտ Վայլերը, որը հունիսին ակտիվորեն նպաստել է Գերմանիայում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի առաջխաղացմանը:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Թուրքիային անհնար է համոզել և ճնշումներով կամ սպառնալիքներով ստիպել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Sputnik Արմենիային ասաց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը:

Նրա կարծիքով՝ Թուրքիային պետք է բացատրել և պատմել 1915թ-ի իրադարձությունների մասին:

«Թուրքիայում վախենում են, որ եթե ընդունեն Հայոց ցեղասպանությունը, ապա Հայաստանը փոխհատուցում կպահանջի: Իսկ այստեղ իրականում ողջ հարցը ճանաչման մեջ է, այլ ոչ թե՝ ֆինանսների»,- ասաց նա:

Վայլերը նշեց, որ վերջին շրջանում թուրքական մտավորականությունն ավելի հաճախ է բարձրացնում Հայոց ցեղասպանության թեման: Նա դրական է գնահատում այդ փաստը՝ նշելով, որ եթե «աճեցնեն այդ ծառը, ապա շուտով այն իր պտուղներն էլ կտա»:

Պատգամավորը նաև նշեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի գերմանական նախագծի հեղինակներից մեկը թուրքական ծագումով գերմանացի պատմաբան Ջեմ Օզդեմիրն է: Վայլերի կարծիքով՝ դա հույս է տալիս, որ մի օր նման բանաձև կընդունեն նաև թուրքերը:

Գերմանացի խորհրդարանականը համոզված է, որ հայերն արժանի են, որ 101 տարի անց Գերմանիան այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանի:

Серж Танкян - Sputnik Արմենիա
Սերժ Թանկյան. «Շնորհակալ եմ Բունդեսթագի` թուրքական ծագում ունեցող պատգամավորներին»

«Մենք մեր գործընկերների հետ բոլոր ջանքերը գործադրել ենք, որպեսզի ճանաչենք այդ բանաձևը: Ես զրուցել եմ ինչպես իշխող կուսակցությունների, այնպես էլ Անգելա Մերկելի հետ, որը «կանաչ լույս» է տվել բանաձևին»,- ասաց Վայլերը:

Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունեցին հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ քվեարկեց խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը:

Բունդեսթագի բանաձևի ընդունմանը հաջորդեց այն, որ Թուրքիան հետ կանչեց Գերմանիայում առաքելություն իրականացնող իր դեսպանին: Թուրքիայի նախագահն էլ հայտարարեց, որ գերմանական խորհրդարանի որոշումը լուրջ ազդեցություն կունենա Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա:

Լրահոս
0