Երևանից մեկնած Կոլումբիայի ոստիկանության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցСамолет во время посадки в сложных метеоусловиях
Самолет во время посадки в сложных метеоусловиях - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԶԼՄ-ների տվյալներով՝ օդանավը դուրս է եկել թռիչքուղու գոտուց Բոգոտայի Էլ Դորադո օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ, տուժածներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանից դուրս եկած Կոլումբիայի Ազգային ոստիկանության ինքնաթիռը, որում գտնվել է երկրի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Կրիստոն, ուրբաթ օրը վթարային վայրէջք է կատարել Բոգոտայի Էլ Դորադո օդանավակայանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով El Colombiano հրատարակությանը:

Թերթի տվյալներով՝ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Բոգոտայում և դուրս եկել թռիչքուղու գոտուց, տուժածներ չկան:

Նախարարից բացի, ինքնաթիռում գտնվել է 10 ուղևոր, այդ թվում՝ քաղաքական հարցերով փոխնախարար Գիլյերմո Ռիվերան, նրա անձնական քարտուղարը, ինչպես նաև լրագրողներ և խմբի անդամներ:

«Փառք Աստծո, Էլ Դորադոյի միջադեպից հետո ամեն ինչ լավ է: Տուժածներ չկան: Շնորհակալություն Ազգային ոստիկանության անձնակազմին և օդանավակայանի աշխատակիցներին»,- պատահարից հետո գրել է Կոլումբիայի ՆԳՆ ղեկավարը Twitter-ում իր միկրոբլոգում:

Լրահոս
0