Մինչև երկուշաբթի կանձրևի

© Asatur YesayantsДождливая погода
Дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոկտեմբերի 29-31-ը հանրապետությունում սպասվում է անձրև, իսկ նոյեմբերի 1-2-ը որոշ տեղերում թաց ձյուն կգա։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Առաջիկա հինգ օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և թաց ձյուն։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը պաշտոնական կայքի միջողով զգուշացնում է, որ հոկտեմբերի 29-31-ը և նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն:

Օդի ջերմաստիճանը 29-ին կբարձրանա 2-3 աստիճան, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Երևանի հոկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.30C (1998 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ —3.40C (1977 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 10.30C։

Լրահոս
0