Իտալիայում կրկին ուժեղ երկրաշարժ է գրանցվել

© Sputnik / Наталия Шмакова / Անցնել մեդիապահոցземлетрясение в Италии
землетрясение в Италии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կենտրոնական Իտալիայում կիրակի առավոտյան: Ստորգետնյա ցնցումներն ուժեղ ավերածությունների պատճառ են դարձել: Քաղպաշտպանության ազգային ծառայության տեղեկատվության համաձայն` տուժածների և զոհերի վերաբերյալ տվյալներ դեռ չկան:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Պերուջայի և Մաչերատայի միջև: 20 րոպե անց 4.6 և 4.1 մագնիտուդով ստորգետնյա նոր ցնցումներ են եղել: Այս մասին են վկայում Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) ճշտված տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

землетрясение в Италии - Sputnik Արմենիա
Երկրաշարժ Իտալիայում. զոհերի թվում հայեր չկան

Երկրակեղևի ցնցումները զգացվել են ամբողջ Իտալիայում, այդ թվում` Հռոմում և կենտրոնական Իտալիայի այլ խոշոր քաղաքներում:

Ավերածությունների մասին տեղեկություն է ստացվում կենտրոնական Իտալիայի այն շրջաններից, նախևառաջ` Մարկե և Ումբրիայից, որտեղ հոկտեմբերի 26-ին տեղի էր ունեցել 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Այսպես, օրինակ, Ուսիտա գյուղում, որտեղ անցած չորեքշաբթի լուրջ ավերածություններ էին արձանագրվել, այժմ գրեթե ոչ մի շենք կանգուն չի մնացել:

«Ամեն ինչ փլվել է, միայն փոշու ամպեր են երևում: Սա աղետ է, դժոխք է», — լրագրողներին հեռախոսով հայտնել է Ուսիտայի քաղաքապետ Մարկո Ռինալդին:

Նրա խոսքով` հավանաբար, ոչ ոք իր հայրենակիցներից չի տուժել, քանի որ վերջին օրերին բոլոր բնակիչները գնացել էին իրենց ազգականների և ընկերների մոտ:

Նորչա քաղաքից հաղորդագրություններ են ստացվել, որ երկրաշարժի հետևանքով երկու հին եկեղեցի է ավերվել` սբ. Բենեդիկտոսի բազիլիկ եկեղեցին և սբ. Մարիամի տաճարը: Լուրջ ավերածությունների մասին են հայտնում նաև Ակուասանտա Տերմե քաղաքի իշխանությունները, սակայն այնտեղ էլ հույս ունեն, որ բնակիչներից ոչ ոք չի տուժել:

Հռոմից, որտեղ ստորգետնյա ցնցումներն ուժեղ զգացվել են, դեռ ավերածությունների վերաբերյալ տեղեկություն չկա, սակայն մայրաքաղաքային մետրոյում աշխատանքը դադարեցվել է անհրաժեշտ ստուգումներ անցկացնելու համար:

Լրահոս
0