Մխիթարյան. լավագույն օրերն առջևում են

© The IndependentГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուից պահանջում են դաշտ վերադարձնել Մխիթարյանին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավատեսական գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Մեր լավագույն օրերը առջևում են: Դեպի առաջ: Մեկս բոլորի և բոլորս մեկի համար», — գրել է Մխիթարյանը:

Նախօրեին Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի՝ «Բարնլի» հետ խաղն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ Մխիթարյանը չէր ընդգրկվել թիմի հայտացուցակում:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուից պահանջում են դաշտ վերադարձնել 27-ամյա ֆուտբոլիստին, գրում է armsport-ը:

Մասնավորապես` երկրպագուները հետևյալ գրառումներն են կատարել.

«Ներեցեք, բայց Մխիթարյանը նույնիսկ հաշմանդամների սայլակին ավելի լավն է, քան Ֆելաինին ու Յանգը», «Խնդրում եմ ազատեք Մխիթարյանին ու Մարսիալին: Կարող եք չհայտավորել Սմոլինգին», «Մխիթարյանի շուրջ իրավիճակն արդեն ծիծաղելի է դառնում», «Ակնաբույժի կարիք ունեմ, քանի որ չեմ տեսնում Մխիթարյանի ազգանունը», «Եթե Մխիթարյանն իմանար, որ կհայտնվեր այսպիսի իրավիճակում, կմնար «Բորուսիայում»:

Լրահոս
0