Օզբիլիսը վնասվածք է ստացել և գուցե չմասնակցի առաջիկա ընտրական խաղին

© ANDREW YATES / AFP Арас Озбилис
Арас Озбилис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օզբիլիսը հայտնել է, որ վնասվածքը բավականին լուրջ է, խախտվել է նրա ուսահոդը:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածք է ստացել, այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը` հղում անելով թուրքական «Բեշիկթաշի» ֆեյսբուքյան պաշտոնական էջին։

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեց անձամբ Արաս Օզբիլիսը, վնասվածքը բավականին լուրջ է. խախտվել է Արաս Օզբիլիսի ուսահոդը: Նախօրեին երեկոյան Օզբիլիսը ենթարկվել է վիրահատության, այն հաջող է անցել:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյանը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Թուրքական մամուլի համաձայն՝ Օզբիլիսից 2 ամիս է պահանջվելու վերականգնման համար, և դա նշանակում է, որ 26-ամյա կիսապաշտպանը Հայաստանի հավաքականին չի օգնի Չեռնոգորիայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղում:

ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը դեռևս ակումբից չի ստացել պաշտոնական տեղեկություն Արաս Օզբիլիսի առողջական վիճակի մասին: Օզբիլիսի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն։

Նշենք, որ 2018թ. աշխարհի առաջնության Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականների ընտրական խաղը նախատեսված է նոյեմբերի 11-ին Երևանում։

Լրահոս
0