Ռուս զինվորականներն արյուն են հանձնել հայ հիվանդների համար

© AP Photo / Moises CastilloОбразец крови, зараженной с вирусом "Зика"
Образец крови, зараженной с вирусом Зика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյումրու և Երևանի զինվորական կայազորներում պարբերաբար արյուն հանձնելու միջառացում է անցկացվում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ռուսական ռազմակայանում ավելի քան 500 զինծառայող, քաղաքացիական անձնակազմը և նրանց ընտանիքների անդամներն արյուն և դրա բաղադրիչներ են հանձնել կարիքավոր հիվանդների համար:

Միավորումում արյան կամավոր հանձնման միջոցառումն ավանդույթ է դարձել և ութերորդ անգամ է անցկացվում Գյումրու և Երևանի զինվորական կայազորներում:

ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արյան ընդունումն իրականացրել են Գյումրու և Երևանի միավորումների բժշկական կետերի բժիշկները, ինչպես նաև օկրուգի զինվորական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղի մասնագետները:

Միավորման ակումբում բարեգործական ակցիայի մասնակիցների համար անցկացվել է խորհրդաժողով՝ նվիրված դոնորական օգնությանը և ցուցադրվել է «Արյան խումբը՝ դոնորական» վավերագրական ֆիլմը:

Լաբորատորիայում անցնելով արյան ստուգման տարբեր փուլեր` այն կհանձնվի Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկություններին՝ կարիքավոր բնակիչներին և հիվանդներին օգնություն ցույց տալու համար:

Լրահոս
0