Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ձմռան մասին խոսելը դեռ վաղ է

© PhotolureЗаруи Петросян
Заруи Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոկտեմբերի 31-ի գիշերը Հայաստանի տարածք կներթափանցի արկտիկական ցիկլոն, հանրապետության տարածքում տեղումներ են սպասվում, որոնք ավելի ինտենսիվ կդառնան նոյեմբերի 1-ին։
Զարուհի Պետրոսյան. եղանակը Հայաստանում

«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է եղանակի առաջիկա փոփոխությունների մասին։

Նրա խոսքով` հոկտեմբերի 3-ին, 4 և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ և համեմատաբար ցածր ջերմաստիճան։ Ամսի 3-ի ցերեկվանից սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, և 4-ին, 5-ին մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի 13 աստիճանի։

«Այնպես որ ձմռան մասին խոսելը դեռ վաղ է, մեզ սպասվում են տաք, արևային օրեր»,- Sputnik Արմենիային ասաց Զարուհի Պետրոսյանը։

Նշենք, որ նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ:

 

Լրահոս
0