Մոսկվացիները նախընտրում են Երևանը նոյեմբերին հանգստանալու համար

© Sputnik / Asatur YesayantsСеверный проспект. Ереван
Северный проспект. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչների հանգստի համար ամենահայտնի ուղղությունների առաջին տասնյակում տեղի են ունեցել փոփոխություններ. Երևանն առաջատարների շարքում զբաղեցրել է Սանկտ Պետերբուրգի տեղը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Երևանը նոյեմբերյան տոների ժամանակ մոսկվացիների նախընտրելի ամենահայտնի ուղղությունների վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը։ Վարկանիշային աղյուսակը կազմել է «Սվյազնոյ Թրևլ» առցանց ծառայությունը, գրում է The Village-ը։

Հետազոտության արդյունքների համաձայն` Երևանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Առաջին տասը քաղաքների թվում են Սիմֆերոպոլը, Սոչին, Մինվոդին, Սանկտ Պետերբուրգը, Թբիլիսին, Կազանը, Մյունխենը, Կալինինգրադը, Ցյուրիխը։

Մեկ տարվա ընթացքում ամենահայտնի ուղղությունների տասնյակում կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես` փոխվել է առաջատարը. 2015թ-ին առաջին հորիզոնականում է եղել Սանկտ Պետերբուրգը։ Միաժամանակ 20 տոկոսով աճել է Սիմֆերոպոլի վարկանիշը, 63 տոկոսով` Սոչիի։ 2016թ-ին տասնյակից դուրս են մնացել Փարիզը, Կիևը և Նյու Յորքը։

Լրահոս
0