Հանրահայտ Շերը լքում է բեմը

CC BY 2.0 / Raph_PH / CherO2Певица Шер
Певица Шер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի երգչուհին որոշել է 2017 թվականի սկզբին կայանալիք Classic Cher համերգային շրջագայությունից հետո ավարտել կարիերան։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. 70-ամյա փոփ-երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյանը) հայտարարել է, որ որոշել է հեռանալ բեմից։ Այս մասին հայտնում է The Moscow Post-ը։

Վերջին շրջանում երգչուհին հաճախ է դժգոհում իր արտաքին տեսքից և ինքնազգացողությունից։ Այդ պատճառով էլ հաջորդ տարվա սկզբին Լոս Անջելեսում նախատեսված համերգները վերջինը կլինեն` անկախ այն հանգամանքից, որ երկրպագուները խնդրում են չլքել բեմը, իսկ երգչուհին էլ նրանց հավատացնում է, թե ինքն առողջական որևէ խնդիր չունի։

«Իմ ձայնը դեռ լավ վիճակում է, և ես առաջվա պես «տեղավորվում եմ» իմ զգեստների մեջ։ Իհարկե, ես կանգ առնելու ցանկություն չունեմ, բայց կարծում եմ, որ այս շրջագայությունը վերջինը կլինի», — ասել է Շերը։

Երգչուհին 70-րդ տարեդարձը նշել է այս տարվա մայիսի 20-ին։ Նա կարիերան ավարտելու մասին հայտարարել էր նաև 2002 թվականին Living Proof: The Farewell Tour համերգային շրջագայությունից առաջ և 2014 թվականին` Dressed To Kill շրջագայության ժամանակ, սակայն նրա հայտարարություններն այդպես էլ իրականություն չդարձան։

Շերիլին Սարգսյանը շոու բիզնեսի ամենահեղինակավոր մրցանակների հավաքածու ունի` «Էմմի», «Օսկար», երեք «Ոսկե գլոբուս»։

Լրահոս
0