Երևանում քարաթափման հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

© LorinewsКамнепад на дороге
Камнепад на дороге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քարաթափումը տեղի է ունեցել Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 31-ին` ժամը 07.58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանում տեղի է ունեցել քարաթափում, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Քարաթափումը տեղի է ունեցել Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են քարերը երթևեկելի հատվածից (մոտ 50 քմ):

Լրահոս
0