Կյանքից հեռացել է ռուսական բեմի լեգենդ Վլադիմիր Զելդինը

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցВладимир Зельдин
Владимир Зельдин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զելդինը բուժվում էր ռազմական հոսպիտալում, իսկ հոկտեմբերի 29–ին տեղափոխվել էր Սկլիֆասոֆսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայում 101 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար դերասան Վլադիմիր Զելդինը։ Սկլիֆասովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատու ծառայությունից հաղորդել են, որ նա մահացել է առավոտյան ժամը 09։00-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանը ծանր վիճակում հոսպիտալացվել է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը։ Նրա կինը հաղորդել էր, որ Զելդինն արդեն երեք շաբաթ գտնվում է ռազմական հոսպիտալում, որտեղ անցնում էր հետազոտություն և բուժում։

Զելդինը մոլորակի ամենատարեց գործող դերասանն էր, իսկական լեգենդ։ Նրա անունը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի միակ դերասան, որը բեմ է բարձրացել այդ պատկառելի տարիքում։

Զելդինը նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում, որոնց թվում` «Պարահանդեսային գիշեր», «Քեռի Վանյա», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Դուենյա», «Հունիսի 31», «Դասականը» և այլն։

Լրահոս
0