Որոշ մարզերում ձյուն է տեղում, ճանապարհներն անցանելի են

© Sputnik / Asatur Yesayants Зима в Армении, Ереван
Зима в Армении, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ի ժամը 07.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Դժվարանցանելի են Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները: Այս մասին նծված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:

Տավուշի մարզի Տաշիր քաղաքում տեղում է թույլ ձյուն:

Շիրակի մարզում, Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Ելփին և Սարավան գյուղերում նկատվում է մառախուղ, իսկ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան հատվածում և Մեղրու ոլորաններում՝ տեղ-տեղ մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

 

 

Լրահոս
0