00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսների հերթական հզոր հաղթաթուղթը` «Կուզնեցով» ավիակիր

© Сайт Dover-Marina.com / Անցնել մեդիապահոցТяжёлый авианесущий крейсер "Адмирал Флота Советского Союза Кузнецов"
Тяжёлый авианесущий крейсер Адмирал Флота Советского Союза Кузнецов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայում իրեն այնպես է դրսևորում, որ ակնհայտ է` անցյալից բավականին լուրջ դասեր է քաղել: Ռուսների ներկայիս մարտավարությունը շատ տարբեր է նրանից, որ ժամանակին կիրառեցին Աֆղանստանում:

Ի հակառակ իրաքյան Մոսուլի` սիրիական Հալեպում իրավիճակը քիչ թե շատ պարզ է ու հասկանալի: Ահաբեկչական խմբավորումներ են, որոնք հենց հարմար պահ են գտնում, իրենց ճակատին չափավոր ընդդիմության պիտակ են փակցնում ու սկսում են բղավել, որ քաղաքական հետապնդումների են ենթարկվում Բաշար ալ Ասադի ռազմական ուժերի, վարչակազմի ու ռուսական ռազմական օդուժի կողմից:

Армения отправляет гуманитарную помощь в Сирию - Sputnik Արմենիա
Հայաստանից Սիրիա մեկնեց հումանիտար օգնությամբ երկրորդ ինքնաթիռը

Իսկ Արևմուտքն էլ, որին ձեռնտու է, որ ռուսական օդատիեզերական ուժերը հնարավորինս ավելի շատ խրվեն սիրիական հակամարտության մեջ, այդ «չափավորների աղաղակը» հասցնում են միջազգային քաղաքական հարթակ։ Կրեմլին անընդհատ մեղադրում են, որ նրանք ոչ թե ահաբեկչության կազմավորումների դեմ են պայքարում, այլ Բաշար ալ Ասադի քաղաքական հակառակորդների: 

Ավելին. Արևմուտքն ամենևին էլ դեմ չէր լինի, եթե Ռուսաստանի Դաշնությունն ի վերջո ստիպված լիներ Սիրիա մտցնել նաև ցամաքային զորքեր ու այնպես խրվեր, ինչպես ժամանակին Աֆղանստանում: Սակայն տպավորություն է, որ Կրեմլն անցյալից դասեր է քաղել ու այնպիսի մարտավարություն կիրառեց Սիրիայում, որ Արևմուտքը մինչև հիմա զարմացած է:

Նախ` Մոսկվան ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ վերջին 10 տարվա ընթացքում բավականին լուրջ առաջխաղացում է գրանցել բանակի զարգացման ու նոր զինատեսակներ արտադրելու և կիրառելու առումով: Միայն այն հանգամանքը, որ ռուսները կարողացան «Կալիբր» հրթիռներ կիրառելով` Կասպից ծոցից Իսլամական պետության, Ջեհաբ ալ Նուսրայի ու մյուս ահաբեկչական կազմակերպությունների դիրքերը մեծ ճշգրտությամբ ռմբակոծել, արդեն իսկ խոսուն է: Ռուսական օդատիեզերական ուժերի հայտնվելն էլ երկրում տիրող իրավիճակը լիովին փոխեց ու օրինական նախագահ Բաշար ալ Ասադի դիրքերը լրջորեն ամրապնդեց: 

Հիմա էլ, երբ իրավիճակը հետզհետե ավելի է թեժանում երկրում, ու ամբողջ աշխարհից ինչքան թափթփուկներ կան, եկել են Մերձավոր Արևելք ու սիրիական ընդդիմության պիտակի տակ զենք են վերցրել ու օրինական կառավարության դեմ են մարտնչում, ռուսներն իրենց հերթական հաղթաթուղթը ներկայացրին` ռազմածովային ուժերը:

Ու որքան էլ արևմտյան լրատվամիջոցները ծաղրեն, թե ռուսական «Կուզնեցով» ավիակրի խողովակից խիտ սև ծուխ է դուրս գալիս, որքան էլ եվրոպական մանր-մունր երկրները բղավեն, որ թույլ չեն տա ռուսական ծովային նավատորմին վառելանյութ լցնել իրենց նավահանգիստներում, ակնհայտ է` Արևմուտքը սրտատրոփ ու վախեցած սպասում է այն վայրկյանին, երբ ավիակիրը կտեղակայվի Միջերկրական ծովի ջրերում` Սիրիայի ափի մոտ: Իսկ «Կուզնեցովը» ևս 50 ռազմական ինքնաթիռ է բերել, որոնք շատ ավելի լուրջ խնդիրներ կկարողանան իրականացնել Սիրիայում, քան նրանք, որոնք «Հմեյմիմ» ռազմակայանում են տեղակայված։

Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Սիրիա. ի՞նչ են բերում ռուսական ռումբերը

Ի դեպ, ավիակիրը «մենակ» չէ. և՛ հրթիռային համակարգեր ունեցող նավեր են նրան ուղեկցում, և՛ ռազմական սուզանավեր… Ինչևէ, «Կուզնեցովը» շուտով այդ տարածքներում է հայտնվելու, ու հենց այդ ժամանակ արդեն պարզ կլինի, թե ինչպես են դեպքերը զարգանալու:

Հալեպն այնքան մոտ է ծովին, որ արդեն հասկանալի է` հենց «Կուզնեցով» ավիակիրը ափին մոտ դիրքավորվի, կսկսվի քաղաքի ամբողջական ազատագրման գործողությունը։ Ու շատ վատ ժամանակներ կսկսվեն ամեն տեսակ ահաբեկչական ու իրենց այսպես կոչված չափավոր ընդդիմություն անվանող զինված ջոկատների համար:

Լրահոս
0