Վթարից հետո. Ադլերում կործանված ուղղաթիռի կադրերը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադլերի երկնքում նոյեմբերի 1–ին ժամը 14։30–ին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է երկու մարդ, հոսպիտալացվել` չորսը։ Վթարի վայրը գտնվում է «Ռոսիա» սովխոզի շրջանում` Աբխազիայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

ԱՍ-50 ուղղաթիռն ընկել է Ադլերի տներից մեկի տանիքի վրա։ Ինչպես հաղորդում է Sputnik Աբխազիայի թղթակիցը, ուղղաթիռի ուղևորները Մոսկվայից ժամանած զբոսաշրջիկներ են եղել։

Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, փրկարարներ, բժիշկներ և իրավապահ մարմնի աշխատակիցներ։ Վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատել է 48 փրկարար և 13 միավոր տեխնիկա։ Բռնկում չի եղել։

Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ռոսավիացիան հաղորդել է, որ նախնական տվյալով` վթարի ենթարկված ուղղաթիռը էքսկուրսիաներ է անցկացրել, ինչը օդային օրենսդրության կոպիտ խախտում է։

Լրահոս
0