ԱԻՆ. ինչպես ճիշտ ջեռուցել բնակարանը

© AysorПечь в сельском доме в Тавушской области
Печь в сельском доме в Тавушской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ջեռուցման սեզոնին ընդառաջ ԱԻՆ–ը ներկայացնում է հրդեհային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Էլեկտրատնտեսության անսարքություններից և զանազան էլեկտրաջեռուցիչ սարքերի սխալ շահագործումից առաջացած հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել էլեկտրատեխնիկական և հակահրդեհային մի շարք կանոններ, հայտնում է ԱԻՆ-ը։

Մասնավորապես` էլեկտրացանցը պետք է մոնտաժեն միայն մասնագետները` համաձայն էլեկտրատեխնիկական և հակահրդեհային նորմերի և կանոնների։

Արգելվում է ժամանակավոր էլեկտրահաղորդագծերի անցկացումը, ինչպես նաև հաղորդալարերը մեխերով ամրացնելը։

Հաղորդալարերի միացումները պետք է կատարել տաք զոդման միջոցով կամ հատուկ սեղմիչների օգնությամբ, իսկ լարերի բաց տեղերը փաթաթել մեկուսիչ ժապավենով։ Էլեկտրական ցանցի ճյուղավորումներն անհրաժեշտ է կատարել պատերի խոռոչներում տեղադրված փոխանցման չայրվող տուփերում, որոնք ծածկվում են կափարիչներով։

Խստորեն արգելվում է ինքնաշեն ապահովիչների, այսպես կոչված «խծուծալարերի», ինչպես նաև ինքնաշեն էլեկտրական սպառիչների օգտագործումը։

Չի թույլատրվում էլեկտրական ցանցին միացնել նորմայից շատ էլեկտրասպառիչներ, էլեկտրասպառիչների` էլեկտրական ցանցին միացումներն անհրաժեշտ է կատարել միայն վարդակների, եղանիկների և հատուկ ծայրապանակների օգնությամբ, էլեկտրական տաքացման սարքերը պետք է տեղադրել չայրվող հիմքի վրա, իրերից և առարկաներից առնվազն մեկ մետր հեռավորության վրա:

Пожарные. МЧС - Sputnik Արմենիա
Հրդեհ է բռնկվել Հայաստանի կառավարության շենքում

Պակաս կարևոր չեն նաև հրդեհային անվտանգության ապահովման համար թիթեղյա վառարաններին ներկայացվող պահանջները։ Մասնավորապես` արգելվում է վառարանը տեղադրել ելքի-մուտքի ուղիներում և թողնել առանց հսկողության, վառարանի գործարկման համար օգտագործել բենզին և այլ դյուրավառ հեղուկներ, բնակելի շենքերում ծխահեռացման համար օգտագործել օդափոխման և գազային անցուղիները, վառարանը տեղադրել այրվող պատերից, միջնորմներից, ինչպես նաև վառողունակ իրերից ու առարկաներից 1.5 մետրից պակաս հեռավորության վրա: Հորիզոնական ծխնելույզների և սենյակի փայտյա առաստաղի միջտարածությունը պետք է լինի 1 մետրից ոչ պակաս։

Արգելվում է նաև վառարանի գործարկումն առանց 3 սմ հաստության ավազի շերտով լցված մետաղական տակդիրի, որը վառարանի առջևի կողմից պետք է դուրս գա 50 սմ, իսկ կողքերից` 25 սմ: Վառարանի ոտքերը պետք է հատակից բարձր լինեն ոչ պակաս, քան 25 սմ։ Արգելվում է վառարանի ծխնելույզը դուրս բերել տանիք, ծխատար թիթեղյա խողովակները անհրաժեշտ է երկարացնել և լուսամուտով դուրս հանել։

Արգելվում է վառարանի վրա, դրան մոտ պահել կամ չորացնել լվացք, վառելափայտ և այլ վառողունակ իրեր ու նյութեր, գործող վառարանը թողնել առանց հսկողության կամ դրանց հսկողությունը վստահել երեխաներին:

Կենցաղում զանազան գազասարքերից բռնկված հրդեհների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են անզգուշության և հրդեհային անվտանգության կանոնների անտեսման հետևանքով: Շատ հաճախ պայթյունի և հրդեհի պատճառ է հանդիսանում գազատար խողովակների կցամիացումների, կարգավորիչ փականների և այլ հանգույցների անհերմետիկությունը: Հետևանքը լինում է այն, որ գազի արտահոսքի դեպքում գազաօդային խառնուրդի որոշակի հարաբերակցության պայմաններում, ջերմային աղբյուրի ազդեցությունից տեղի է ունենում ակնթարթային բռնկում, որն էլ, որպես կանոն, ուղեկցվում է պայթյունով կամ հրդեհով:

ОАО Газпром - Sputnik Արմենիա
«Գազպրոմն» ավելացրել է գազի պաշարները

Արձանագրված դեպքերի վերլուծությունը վկայում է, որ գազի առկայության դեպքում քաղաքացիների որոշ մասը թույլ է տալիս կոպիտ վրիպումներ, որոնք ծանր, իսկ երբեմն էլ անուղղելի հետևանքներ են ունենում: Ուստի խորհուրդ է տրվում գազին բնորոշ հոտ զգալիս առաջին հերթին անհապաղ օդափոխել սենյակը: Այնուհետև ստուգել գազասարքի փականների դիրքը: Եթե դրանք գտնվում են փակ վիճակում, օճառի լուծույթով ներծծված սպունգով, այլ ոչ թե բաց կրակով, մանրազնին ստուգել խողովակի և ռեդուկտորի միացման հանգույցների հերմետիկությունը: Գազի արտահոսքի տեղը հայտնաբերելիս հուսալիորեն ձգել տվյալ հանգույցի պնդօղակները կամ ճարմանդները: Քանի դեռ սենյակում գազի հոտ է զգացվում, խստորեն արգելվում է լուցկի վառել, ծխել, միացնել կամ անջատել էլեկտրական լուսավորությունը և կենցաղային սարքավորումները:

Հրդեհի առաջացման դեպքում անհրաժեշտ է անհապաղ զանգահարել 911` տեղեկություններ հայտնելով հրդեհի ճշգրիտ տեղի և շենքում մարդկանց գտնվելու վերաբերյալ: Մինչև հրշեջների տեղ հասնելը միջոցներ ձեռնարկել մարդկանց տարհանման համար և առկա հրդեհաշիջման միջոցներով ձեռնամուխ լինել հրդեհաշիջման աշխատանքներին: Հրդեհի ժամանակ չպետք է բացել դռները, պատուհանները, ինչպես նաև կոտրել ապակիները: Լքելով սենյակը կամ շենքը, անհրաժեշտ է փակել բոլոր դռներն ու պատուհանները, քանի որ օդի ներհոսքը նպաստում է կրակի արագ տարածմանը:

Լրահոս
0