«Քոչարի» և «Բերդ» պարերը կցուցադրվեն Նյու Յորքի շքերթի ժամանակ

© SayatnovaТанцевальный ансамбль "Саят-Нова"
Танцевальный ансамбль Саят-Нова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամեն տարի շքերթին մասնակցելու համար կազմակերպիչ Macy’s առևտրի տունն ընտրում է ամենատաղանդավոր կոլեկտիվներին։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Բոստոնում գործող «Սայաթ-Նովա» հայկական պարային համույթը ելույթ կունենա Նյու Յորքում Գոհաբանության օրվա առթիվ կազմակերպված 90-րդ շքերթի ժամանակ, գրում է Azbarez-ը։

Армянский танец Кочари - Sputnik Արմենիա
Քոչարի. հայկական պարի պատմությունը

Ելույթի ընթացքում միլիոնավոր ամերիկացիներին կցուցադրվեն հայկական հայտնի «Բերդ» և «Քոչարի» պարերը։ Ինչպես նշում է հրատարակությունը, ամեն տարի շքերթին մասնակցելու համար ընտրվում են ամերիկացի ամենատաղանդավոր արտիստները և համույթները։ 

Շքերթին ներկա կգտնվի շուրջ երեք միլիոն մարդ, կհետևի ավելի քան 50 միլիոն հեռուստադիտող։ Այս տարի հայկական պարային համույթն ընտրվել է 100 թեկնածուներից։

«Սայաթ-Նովա» հայկական պարային համույթը ստեղծվել է 1986թ-ին Բոստոնում։ Վերջին 30 տարում համույթն ԱՄՆ-ում մասնակցել է տարբեր փառատոների, արժանացել բազմաթիվ պարգևների։

Լրահոս
0