Ձյան հետևանքով կոտրված ճյուղեր և վնասված ենթակառուցվածքներ

© Sputnik / Asatur YesayantsВ Ереване пошел первый снег, 2016г.
В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեկ օրվա ընթացքում և այսօր ողջ գիշեր տեղացած ձյան պատճառով մայրաքաղաքի որոշ հատվածներում արձանագրվել են ծառերի ճյուղերի կոտրվելու, դրա հետևանքով նաև հաղորդալարերի և այլ ենթակառուցվածքների վնասվելու դեպքեր:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչությունների, մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան ծառայությունների, «Երքաղլույս» և ՀԷՑ ընկերությունների ու այլ կառույցների համագործակցությամբ ներկայում ընթանում են կոտրված ճյուղերի հեռացման և վնասված հաղորդալարերի վերականգնման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ արվում է հնարավորը` հետևանքները կարճ ժամկետում վերացնելու համար:

«Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
0