ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Հնարավոր է` Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս գա Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում թուրքական «Ֆեներբախչեի» հետ խաղի ժամանակ։
Հենրիխ Մխիթարյանի անունը ներառվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում։
«Ֆեներբախչե»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա վաղը` նոյեմբերի 3-ին, Ստամբուլում։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիուն ցանկում ընդգրկել է 21 խաղացողի։
Անցյալ ամառ «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի քան 30 մլն ֆունտ վճարեց «Բորուսիայի» հայ կիսապաշտպանի համար, ինչը ենթադրում էր, որ նա պետք է Մոուրինիուի թիմի առաջնորդներից մեկը դառնար։ Սակայն սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում կրած պարտությունից հետո Մխիթարյանը ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։