ԱԻՆ-ը զգուշացնում է. ջերմաստիճանը գիշերը կհասնի -3-ի

© Sputnik / Asatur YesayantsВ Ереване пошел первый снег, 2016г.
В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ու Արարատյան դաշտում հնարավոր է -1-ից -3 աստիճան ցուրտ:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Քիչ առաջ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել, որով զգուշացնում է, որ այս գիշեր ջերմաստիճանը զրոյից ցածր կլինի։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի նոյեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 23.70C (1990 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ —3.70C (1978 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.40C։

Լրահոս
0