Անհայտ անձը հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի շենքում ռումբի առկայության մասին

© Sputnik / Владимир Сергеев / Անցնել մեդիապահոցЗдание Международного информационного агентства "Россия сегодня"
Здание Международного информационного агентства Россия сегодня - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օպերատիվ ծառայությունները ստուգում են Մոսկվայի կենտրոնում`«Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունում, ռումբի առկայության մասին ահազանգը։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայի օպերատիվ ծառայությունները չորեքշաբթի առավոտյան ստուգում են պայթուցիկ սարքի մասին տեղեկատվությունը, որն իբր տեղադրված է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի կենտրոնական գրասենյակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«02»-ի հեռախոսին անանուն զանգ է ստացվել Զուբովսկի բուլվար 4 հասցեում պայթյունի սպառնալիքի մասին։ Նախնական տվյալներով` զանգել է կին, նրա անձը հաստատվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ներկա պահին շենքի մոտ են հրշեջ ծառայության և ոստիկանության մի քանի մեքենաներ, կենտրոնական մուտքի մոտ հսկում են օպերատիվ ծառայությունների աշխատակիցները։ Այդ հասցեում գտնվող շենքում է նաև «Ռուսաստանի լրագրողների միությունը», «360 Պոդմոսկովիե» հեռուստաալիքը և ռեստորան։

Լրահոս
0