Նորագավիթի 1-ին փողոցի երկաթուղային գծանցը փակ կլինի

© Sputnik / Arpi BeglaryanПоезд. Железная дорога
Поезд. Железная дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն հայտարարություն է տարածել, որի համաձայն` Նորագավիթի 1-ին փողոցի երկաթուղային գծանցը որոշ ժամանակով փակ կլինի։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը վարոդներին զգուշացնում է, որ նոյեմբերի 6-ին, ժամը 0:00-ից մինչև 6:00-ն Նորագավիթի 1-ին փողոցի երկաթուղային գծանցը փակ կլինի։

Ընկերության հաղորդագրության համաձայն` այդ ընթացքում գծանցում վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու։

«Հարավկովկասյան երկաթուղին» հայցում է վարորդների ներողամտությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 

Լրահոս
0