00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. Սլովակիայի ԱԽ նախագահի այցը նոր էջ է երկրների կապերի խորացման գործում

© presidentСерж Саргсян принял делегацию Словакии
Серж Саргсян принял делегацию Словакии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սարգսյանը բարձր է գնահատել Սլովակիայի Ազգային խորհրդի բոլոր այն ներկայացուցիչների ջանքերը, ովքեր ևս իրենց մեծ ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ժխտումը քրեականացնելու գործում։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում և ընդգծել, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը՝ համարելով այն միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի այցը նոր էջ կբացի երկու բարեկամ երկրների օրենսդիր մարմինների միջև կապերի ամրապնդման և խորացման գործում:

Նշելով, որ չնայած Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի պաշտոնում սա Դանկոյի առաջին այցն է Հայաստան, Սարգսյանը հիշել է 2015թ. ապրիլին նրա այցելությունը մեր երկիր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այդ կապակցությամբ Սարգսյանը իր երախտագիտությունն է հայտնել Անդրել Դանկոյին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում նրա սկզբունքային դիրքորոշման համար՝ բարձր գնահատելով նաև Ազգային խորհրդի բոլոր այն ներկայացուցիչների ջանքերը, ովքեր ևս իրենց մեծ ներդրումն են ունեցել Սլովակիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու, դատապարտելու և ժխտումը քրեականացնելու գործում:

Сенат Франции - Sputnik Արմենիա
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

ՀՀ նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, որի հետ մեր երկիրը շահագրգռված է քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու և զարգացնելու:

Զրուցակիցները երկուստեք արդյունավետ են համարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-սլովակյան փոխգործակցությունը:

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահը իր և իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Հայաստանում իրենց ցուցաբերվող ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ մեծագույն հարգանք է տածում հայ ժողովրդի և նրա դարավոր պատմության նկատմամբ՝ չափազանց բարձր գնահատելով եվրոպական քաղաքակրթության մեջ
հայ ժողովրդի ներդրումը:

Հանդիպմանը հայ-սլովակյան երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է եղել եվրոպական ընդհանուր արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Լրահոս
0