«Փարքինգ սիթին» չվրիպեց վարչապետի աչքից

© Sputnik / Asatur Yesayants Карен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց ՀՀ ոստիկանապետին, ֆինանսների և արդարադատության նախարարներին:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության օրակարգին անցնելուց առաջ հանձնարարականների մի քանի փաթեթ ներկայացրեց, որոնցից մեկը վերաբերում էր ոստիկանության, արդարադատության և ֆինանսական ոլորտներին:

Радар скорости - Sputnik Արմենիա
Նախագահ. արագաչափերից ստացված ֆինանսական հոսքերը պետք է կառավարեն պետական մարմինները

«Հանձնարարում եմ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին, ըստ անհրաժեշտության ներգրավելով նաև ֆինանսների և արդարադատության նախարարության ներկայացուցիչներին, բանակցել «Սեքյուրիտի դրիմ» ընկերության հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված վերոնշյալ ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը հանձնել պետական կառույցներին»,-ասաց վարչապետը:

Ֆինանսների և արդարադատության նախարարներին էլ Կարապետյանը հանձնարարեց աջակցել Երևանի քաղաքապետին «Փարքինգ սիթի սերվիս» և «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունների հետ բանակցել և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումն անցնի համայնքային կառույցներին:

«Ոստիկանության պետին հանձնարարում եմ մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգ՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի, էական արդյունքներ: Շահագրգիռ համայնքային պետական մարմինների հետ համատեղ ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղիի կանոնակարգման ծառայությունների ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ»,-ասաց վարչապետը:

Այս փաթեթի վերջին հանձնարարականն ուղվեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: Վարչապետը հանձնարարեց քննարկել և 20-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն` վարչական տույժերի և հարկադիր կատարման գործունեության ընթացքում արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու վերաբերյալ:

Լրահոս
0