00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՌեԱնիմանիայի» ստեղծողները ցանկանում են անիմացիայի ֆակուլտետ բացել

© Sputnik / Arpi BeglaryanВреж Касуни в пресс-центре Sputnik-Армения
Вреж Касуни в пресс-центре Sputnik-Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում գործում է անիմացիայի բաժին, բայց` ռեժիսուրայի ֆակուլտետին կից։ «ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր–տնօրեն Վրեժ Քասունին համոզված է, որ ոչ մի ռեժիսոր չի կարող ֆիլմ ստեղծել առանց անիմատորների։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը պրոֆեսիոնալ անիմատորների կարիք ունի, դրա համար անհրաժեշտ է բացել անիմացիայի ֆակուլտետ, հինգշաբթի Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ասաց «ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին։

Նրա խոսքով` դեռ վաղ է բացել փակագծերը, և ավելի լավ է առաջ չանցնել։

«Անիմացիայի ֆակուլտետի ստեղծումը և բացումը լուրջ գործ է։ Դա կախված է ոչ միայն ինձանից, այլև պետությունից։ Մենք առաջին տարին չէ, որ սեփական միջոցներով պատրաստում ենք երիտասարդ անիմատորներ և ուղարկում նրանց այլ երկրներ` վարպետության դասընթացների և վերաորակավորման», — պատմեց Քասունին։ Նա հավելեց, որ անձամբ զբաղվում է այդ հարցով, բայց «մի ձեռքով ծափ չես տա»։

Քասունին նշեց, որ հիմա բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ, բայց առայժմ վաղ է խոսել ֆակուլտետի բացման մասին։ Նրա խոսքով` գլխավորը կատարված աշխատանքները չվնասելն է։

«Ես երազում եմ, որպեսզի 2017-2018թթ. ուսումնական տարում ֆակուլտետն աշխատի։ Հնարավոր է` դա լինեմ ոչ թե ես, այլ ուրիշ իրազեկ և պրոֆեսիոնալ մարդ, ես միայն ուրախ կլինեմ։ Անձամբ ես դեմ չեմ փորձի փոխանակմանը»,- ասաց «ՌեԱնիմանիայի» տնօրենը։

Вреж Касуни - Sputnik Արմենիա
«Կինո չի՞ լինելու». «ՌեԱնիմանիան» աջակցության կարիք ունի

Նա հավելեց, որ Հայաստանում կան անիմատորներ, բայց նրանց թիվը շատ քիչ է։

Քասունին ամփոփեց նաև «ՌեԱնիմանիա» 8-րդ միջազգային փառատոնի արդյունքները, որի շրջանակում Երևան էին ժամանել օտարերկրյա հյուրեր։ Այդ առումով հատկապես նշանակալի է անվանի ամերիկացի անիմատոր Բիլ Փլիմթոնի այցը։

«Բիլ Փլիմթոնի հետ հանդիպմանը մասնակցել է ավելի քան 200 մարդ։ Ֆրանսիական անիմացիոն պրոդյուսերական ընկերության ղեկավար Ժան Պոլ Քոմենի և այլ անիմատորների հետ վարպետության դասընթացները շատ լավ են անցել։ Լեհաստանից հյուրերի հետ հանդիպումը նույնպես արդյունավետ է եղել։ Ամենայն հավանականությամբ` Հայաստանի Ազգային կինոակադեմիան կկարողանա նոր համաձայնագրեր կնքել լեհ գործընկերների հետ»,- ասաց Քասունին։

Նա հավելեց, որն այս տարի շատ են եղել խորիմաստ ֆիլմերը, և ոչ մի «ավելորդ» ֆիլմ չի եղել։ Այս տարի տարբեր անվանակարգերում հաղթել է վեց ֆիլմ։ Օրինակ` «Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Հայկ Սայդայանի «Պապիկիս երազը» ֆիլմը, իսկ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» կոչմանն արժանացել է ռեժիսոր Ալբերտո Վասքեզի «Բեմադրված» ֆիլմը։

Երևանի միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնը ստեղծվել է 2009-ին: Փառատոնի նպատակն է խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և միջազգային տարբեր հարթակներում հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու հնարավորություն ստեղծել:

Ամեն տարի փառատոնի շրջանակում տեղի են ունենում բազմաթիվ անիմացիոն ֆիլմերի միջազգային և տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ և ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվում են վարպետության դասեր, սեմինարներ։
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում տեղի է ունեցել «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը։

Լրահոս
0