ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայտնի ծաղրածուն կյանքին հրաժեշտ է տվել չորեքշաբթի ուշ երեկոյան Դոնի Ռոստովում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Մոսկվայի մեծ կրկեսի տնօրեն Էդգարդ Զապաշնին։
«Օլեգ Պոպովը հյուրախաղերի էր մեկնել Ռոստով։ Ես խոսել եմ նրա պրոդյուսերի հետ, ասացի, որ պատրաստ եմ ամեն կերպ աջակցել և հրաժեշտի արարողությունը կազմակերպել Մոսկվայի մեծ կրկեսում», — ասաց նա։
Օլեգ Պոպովը ծնվել է 1930 թվականին։ Կրկեսում սկսել է աշխատել 1950-ականներին Սարատովում։