Արմեն Մարտիրոսյանը դատի է տվել Ուկրաինային

Армен Мартиросян
Армен Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուկրաինայի իշխանությունը հայ ուղևորի պատճառով ստիպել էր, որ չվերթի մեկնած օդանավը վերադառնա Կիև, սպառնացել էր կործանիչներ օդ բարձրացնել, եթե ինքնաթիռը չվերադառնա:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. «Քաղաքացիական միություն» միջազգային հասարակական կազմակերպության վարչության նախագահ, լրագրող Արմեն Մարտիրոսյանն այս դեպքի պատճառով դատարան է դիմել։

«Ուկրաինայի իշխանության դեմ հայց է ներկայացվում իմ նկատմամբ իրականացված ոչ օրինաչափ գործողությունների առնչությամբ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել Մարտիրոսյանը։

«Բելավիա» ավիաընկերության` Կիև-Մինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը հոկտեմբերի 21-ին ստիպված էր եղել վերադառնալ Կիևի օդանավակայան, քանի որ ուկրաինական իշխանությունները սպառնացել էին կործանիչներ բարձրացնել ինքնաթիռում գտնվող «հակամայդանցի» Արմեն Մարտիրոսյանի պատճառով: Վայրէջքից հետո Ուկրաինայի իրավապահ մարմինները ինքնաթիռից դուրս էին բերել Հայաստանի քաղաքացուն: Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Ուկրաինային՝ Կիևում բելառուսական ինքնաթիռի հարկադրված վայրէջքի համար:

 

Լրահոս
0