Թուրքիան արգելափակել է Twitter–ը, Facebook–ն ու WhatsApp–ը

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցTwitter
Twitter - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայում նոյեմբերի 4-ի գիշերը Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներին ձերբակալելուց հետո արգելափակել են Facebook և Twitter սոցցանցերը, WhatsApp մեսենջերը։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Twitter, Facebook և WhatsApp հայտնի ծառայությունների հասանելիությունը Թուրքիայում արգելափակվել է Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 պատգամավորների ձերբակալությունից հետո։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ինչպես հայտնում են թուրքական առցանց-ռեսուրսները, արգելափակումը վերաբերում է առաջին հերթին բջջային հավելվածներին։

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կարո Փայլանը ձերբակալված չէ

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը բերման են ենթարկվել ուրբաթ առավոտյան։

Համացանցի օգտատերերը նաև նշում են, որ արգելափակումը կարող է կապված լինել պետական չհաջողված հեղաշրջման փորձի հետ։

Ինչպես պնդում է Turkey Blocks համացանցի մոնիտորինգի միությունը, բոլոր այդ կայքերն ու հավելվածները արգելափակվել են այսպես կոչված «խեղդման» մեթոդով, երբ կայքէջերի աշխատանքն արհեստականորեն դանդաղեցվում է այնքան, որ դրանցից օգտվել այլևս հնարավոր չի լինում։

Ավելի վաղ դիտորդները հայտնել էին, որ համացանցի հասանելիությունն ամբողջապես արգելափակվել է քրդաբնակ հատվածում` Թուրքիայի հարավ-արևելքում։ Turkey Blocks տվյալով` շուրջ 6 մլն մարդ զրկվել էր համացանցի հասանելիությունից։

Լրահոս
0