Օրվա կադր. Գոշ լիճ

© Felix KocharyanОзеро Гош, Дилижан
Озеро Гош, Дилижан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գոշի լիճը գտնվում է Գոշ գյուղից 2,2կմ հարավ-արևմուտք` հիասքանչ անտառների գրկում: Առաջացել է սողանքապատվարային պրոցեսների հետևանքով։

Լճի մակերևույթի հայելին 0,008 քառ.կմ է. երկարությունը` 100մ, լայնությունը` 80մ։ Առավելագույն խորությունը 8մ է, ջրի ծավալը՝ 1500 խմ։ Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։ Ամռանը ջրի ջերմաստիճանը մակերևույթին հասնում է ընդամենը 14° C։

Այս տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների` ժայռային տարատեսակ գոյացություններ, հանքային աղբյուրներ և այլն։

 

Լրահոս
0