Մխիթարյանը 10 րոպե խաղալուց հետո կրկին դուրս մնաց. երկրպագուների արձագանքը

© The IndependentГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դուրս է թողել Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի` «Սուոնսիի» հետ հանդիպման հայտացուցակից:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Խաղադաշտում 27-ամյա ֆուտբոլիստի բացակայությունն արդեն զավեշտալի է թվում երկրպագուների համար: Armsport-ը ներկայացնում է նրանց արձագանքը:

ManLikeWatson@

«Հայերն արդարություն են պահանջում Ժոզե Մոուրինյուից», «Մենք դատապարտում ենք քեզ», «Ճանաչիր Մխիթարյանին», «Դադարիր ժխտել Հենրիխի որակները», «Մոուրինյու, ընդունիր մեղքդ», «Ընդգրկիր նրան թիմում», «Վերջ տուր ատելությանը»

@MichaelKojoOsei

«Որտե՞ղ է Հենրիխը»

@RMhoeim

«Մանչեսթեր Յունայթեդ», ազատիր Մխիթարյանին»

@ThatGuyMartial

«Մխիթարյանը դուրս մնաց կազմից 20 րոպե խաղալուց հետո, գրողը տանի»:

@dredarmy

«Ինչո՞ւ Ժոզե, ինչո՞ւ»

@LucyMorris91

«Մխիթարյանը հերթական անգամ 10 րոպե խաղալուց հետո դուրս մնաց 5 շաբաթով, կատակասերներ»:

introvirti@

«Եվ Մխիթարյանը կրկին անհետացավ»:

Լրահոս
0